Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Կիպրոսի ֆինանսական ճգնաժամը շարունակվում է

Կիպրոսի ֆինանսական ճգնաժամը շարունակվում է
22.03.2013 | 13:18

Կիպրոսի իշխանությունները երկրի խորհրդարանին են ներկայացրել հակաճգնաժամային այլընտրանքային փաթեթ, որը թույլ կտա ստանալ ֆինանսական օգնություն և խուսափել երկրի սնանկացումից։ Առաջարկվող միջոցառումներից է պետական ակտիվների վաճառքը և բանկերի վերակազմավորումը։
Փաթեթի մյուս կետերի թվում բանկային դեպոզիտների վրա հարկի սահմանումն Է, բայց շատ ավելի փոքր չափով, քան նախատեսվում Էր կառավարության նախորդ ծրագրով: Բացի այդ, փաթեթում նախատեսվում են կապիտալի շարժման նկատմամբ հսկողության միջոցառումներ:
Նշենք, որ Եվրոպական կենտրոնական բանկը սպառնում է Կիպրոսին արդեն երկուշաբթի դադարեցնել այդքան անհրաժեշտ ֆինանսավորումը։

Դիտվել է՝ 1791

Մեկնաբանություններ